Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու

Հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու
20.10.2020 | 00:06
«Հաղ­թե­լու ենք Աստ­ծով» գա­ղա­փա­րով ծն­վեց ԱՐ­ՄԵՆ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ նա­խա­ձեռ­նու­թյու­նը՝ գի­շե­րա­յին ա­ղոթ­քի ժա­մա­նակ։ Ար­մենն ար­դեն մի քա­նի օր փոք­րիկ ծրար­ներ է պատ­րաս­տում, ո­րոնց մեջ ա­ղո­թա­գիրք ու խաչ է դնում և բա­ժա­նում հոս­պի­տալ­նե­րում այս օ­րե­րին բու­ժում ստա­ցող վի­րա­վոր զին­ծա­ռա­յող­նե­րին: Ա­վե­լի քան 600 խաչ ու ա­ղո­թա­գիրք է բա­ժա­նել, բայց վս­տա­հեց­նում է, որ այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը շա­րու­նա­կա­կան է լի­նե­լու, այժմ էլ այդ գոր­ծե­րով է զբաղ­ված:
«Վի­րա­վոր­նե­րը հա­վա­տով և Աստ­ծուն ա­ղո­թե­լով ա­վե­լի շուտ կա­պա­քին­վեն: Նպա­տակս Աստ­վա­ծա­ճա­նա­չու­թյունն ու հա­վա­տով հաղ­թելն է, քա­նի որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում հաղ­թել ենք ոչ միայն սրով և զեն­քով, այլև ա­մուր և ան­սա­սան հա­վա­տով, ո­րով­հետև Աստ­ված ա­մե­նուր մեզ հետ է»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց Ար­մեն Մա­նու­կյա­նը։
Զին­վոր­ներն ա­մե­նա­կարևոր մար­դիկ են, և դրա վառ ա­պա­ցույ­ցը մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մախմ­բումն ու ան­կոտ­րում կամքն է: Ինչ գնով էլ լի­նի՝ հաղ­թա­նա­կը մերն է լի­նե­լու, ո­րով­հետև մենք ու­նենք հա՛յ զին­վոր, հա՛յ հրա­մա­նա­տար ու նրանց պաշ­տում ենք:
Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Արցախ
Դիտվել է՝ 3589

Մեկնաբանություններ